ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
Մեդ-Պրակտիկ
17.01.2015
Հարգելի Mari , դաշտանի ժամանակ թույլ ցավերը անհանգստանալու առիթ չեն, դրանք հանդիպում են շատերի մոտ: Այն կարող է լինել նաև մրսածության կամ հոգեհուզական լարվածության հետևանք: Որովայնի փքվածությունը ևս կարող է հանդիպել դաշտանին նախորդող և դաշտանի օրերի ընթացքում, այն կապված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է դեղնավուն արտադրությանը և Ձեր նշածարնաջրին, ապա այն կարող է լինել բորբոքման հետևանք: Հարկավոր է նաև պարզել արտադրության բնույթը, հոտը և տեսքը, նաև կա քոր կամ դիսկոմֆորտի զգացողություն: Սկզբնական շրջանում կարող եք կատարել արտաքին լվացումներ հակասեպտիկ լուծույթներով, օրինակ`երիցուկի, կալիումի պերմանգանատի շատ թույլ, վարդագույն լուծույթով, ֆուրացիլինի լուծույթով և այլն: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել միայն բամբակե սպիտակեղեն և բնական ծագմամբ հիգիենիկ պարագաներ: Եթե ախտանիշները չեն վերանում կամ խորանում են, անհրաժեշտ է անպայման դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
17.01.2015
Հարգելի Տաթևիկ, մանկաբարձության մեջ հղիության ժանկետը հաշվարկվում է վերջին դաշտանի առաջին օրվանից, դա ընդունված ստանդարտ է ամբողջ աշխարհում և այդ օրվանից հաշված յուրաքանչյուր շաբաթը կոչվում է մանկաբարձական շաբաթ: Եթե Ձեր վերջին դաշտանը 04.02.14-ին է,ապա հղիության 40-րդ շաբաթը լրանում է 11.11.14-ին: 17.11.14-ին կլրանա արդեն 41-րդ շաբաթը և մինչ այդ ծննդաբերական գործունեություն չսկսվելու դեպքում անհապաղ պետք է դիմել ծննդատուն:
Մեդ-Պրակտիկ
17.01.2015
Հարգելի Լիա,ենթադրյալ բեղմնավորումից մեկ շաբաթ անց որևէ միջոցով պարզել `կա արդյոք հղիություն, թե ոչ գրեթե անհնար է:Միգուցե նկատի ունեք 1 ամիս :Եթե համոզված եք որ հղիոթյուն կա,ապա արյունային արտադրությունը սեռական ուղիներից այդ ժամկետում ցավոք վկայում է վիժման սպառնալիքի մասին:Կարևոր է ճշտել արյունային արտադրության բնույթը,քսվող է,ալ կարմիր ,թէ մակարդուկներով:Խորհուրդ ենք դիմել մանկաբարձ-գինեկոլոգի կոնսուլտացիայի:
Milena
06.01.2015
Լիա
27.12.2014
Ես 19 տարեկան եմ, հղիությանս առաջին շաբաթից հետո ունեմ արյունահոսություն: Խնդրում եմ կասեք ինչն է պատճառը: Արդյոք վիժման նշաններ են:
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի Marine, ցավոք պատասխանն ուշացած է, ինչ եղել էմ արդեն եղել է:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Mane, միանգամայն հնարավոր է առաջին դաշտանի, կամ նրան հաջորդող մի քանի անգամ դաշտանային ցիկլից հետո լինեն մեկամսյա կամ մի քանի ամիս՝ դադար: Պատճառն այն է, որ դեռահասի օրգանիզմում հորմոնալ ստատուսը դեռ այն մակարդակում չէ, որ կարողանա ապահովել ամենասյա դաշտանային ցիկլը, որի կարգավորման համար ժամանակ է պետք: Այնպես որ, անհանգստանալու հարկ չկա:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Կարինե, սպերմագլյուտինացիան` սպերմատոզոիդների յուրահատուկ սոսնձումն է միմյանց: Սպերմագլյուտինացիայի պատճառները տարբեր են, այն հանդիպում է հիմնականում շագանակագեղձի հիվանդությունների, մասնավորապես, բորբոքումների և ինֆեկցիոն ախտահարումների դեպքում: Այսինքն, պետք է վերացնել նախ և առաջ պատճառը: Ավելի մանրամասն՝ հոդվածում, որի հղումը ներկայացնում ենք ստորև.
uro-andro.ru/questions/vliyaet-li-spermaglyutinatsiya-na-zachatie
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Հասմիկ, քանի որ Դուք նախակլիմաքսային շրջանում եք, բոլոր դեպքերում եզ մոտ ավելի արագ, քան այլ կանանց մոտ, կսկսվի կլիմաքս:
Anush
08.12.2014
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
Հարգելի Ալինա, ցավոք պատասխանն ուշացած է: Եթե խնդիրը շարունակվում է, գրեք:
Մեդ-Պրակտիկ
05.12.2014
Հարգելի NELLY ձվարանի ֆոլիկուլյար կիստան ֆունկցիոնալ կիստա է, այսինքն առաջանում է ձվարանի ֆունկցիայի խանգարման հետևանքով, որն ունի տարբեր պատճառներ: Նորմայում`եթե կիստայի չափը չի գերազանցում 50-60 մմ, և որևէ կլինկիական դրսևորում չունի, այն կարող է աստիճանաբար, ինքնուրույն ներծծվել դաշտանի ժամանակ: Ամբողջությամբ ներծծվում է 3 ամսվա ընթացքում:
marine
29.11.2014
mane
24.11.2014
Կարինե
21.11.2014
NELLY
18.11.2014
Mari
18.11.2014
Տաթևիկ
17.11.2014
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Ani, հավանականությունը քիչ է, բայց նաև չի բացառվում:
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Anush, նախ՝ 9 ամիսը դեռ անհանգստանալու առիթ չէ: Երկրորդ՝ հենց դաշտանային ցիկլի ժամսնակ են ֆոլիկուլները հասունանում և պատռվելով ապահովում ձվազատումը, քանի որ այդ ֆոլիկուլներում են առաջանում ձվաբջիջները: Ճիշտ կլինի Ձեր ամուսինն էլ հետազոտվի, գուցե խնդիրը նրա հետ է կապված, հարկավոր է սերմնահեղուկի հետազոտություն կատարել:
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի LILIT, սերմնահեղուկը, սովորաբար, սեռական հարաբերությունից հետո դուրս է հոսում հեշտոցից: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի արգանդ մուտք գործելուն, դա կատարվում է անմիջապես սեռական ակտի ժամանակ այն քանակով, որքանով անհրաժեշտ է, մնացածը հետ է հոսում և դուրս գալիս հեշտոցից: Դա չի կարող պատճառ լինել չհղիանալու:
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի NELLY, կիստայի դեպքում միշտ կա վտանգ՝ պատռվելու, ուստի գինեկոլոգի խորհրդատվությունը պարտադիր է:
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Ալինա, դա հնարավոր կլինի պարզել միայն գինեկոլոգի խորհրդատվությունից և հետազոտություններ անցնելուց հետո:
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի Anahit, ո'չ ինքնաբավարարմամբ չեն հղիանում:
Հասմիկ
27.10.2014
Ani
25.10.2014
Anush
24.10.2014
Մեդ-Պրակտիկ
21.10.2014
Հարգելի Հասմիկ, մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Դուք դաշտանային ցիկլի երևութեր նկատում եք, որովհետև Ձեր մոտ պահպանված են արգանդափողերը, հետևաբար նաև ձվարանները: Այս պարագայում իգական սեռական հորմոնները, բնականաբար, արտադրվում են, ինչն էլ ստեղծում է դաշտանային ցիկլի ֆոնը:
LILIT
18.10.2014
Ալինա
15.10.2014
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն